Հենրիկ Ղևոնդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղևոնդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Ղևոնդյան | |
---|---|
Ծնվել է | 1914 |
Ծննդավայր | Հառիճ, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1939) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Հենրիկ Կարապետի Ղևոնդյան (1914, Հառիճ, Հայաստան), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիկ Ղևոնդյանը ծնվել է 1914 թվականին Արթիկի շրջանի Հառիճ գյուղում։ Յոթնամյա կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում։ 1933 թվականին ավարտել է Լենինականի շինարարական տեխնիկումը։ 1933-1934 թվականներին եղել է Արթիկ քաղաքի № 2 միջնակարգ դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ 1939 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի երկամյա հեռակա բաժինը[1]։
1940 թվականին Հենրիկը զորակոչվել է կարմիր բանակ։ 1942-1943 թվականներին մասնակցել է մարտական գործողություններին 89-րդ հայկական դիվիզիայի կազմում՝ որպես գնդի հետախույզ։ 1943 թվականից մինչև 1944 թվականի մայիսը եղել է 11-րդ բրիգադի հրետանային մարտկոցի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ։ Կռվել է Նովոռոսիյսկի մատույցներում։ 1944 թվականի մայիսից մինչև պատերազմի ավարտը 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի 390-րդ գնդում դասակի, այնուհետև ականանետային մարտկոցի հրամանատարն էր։ Խիզախության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններով, «Մարտական ծառայությունների համար» և ուրիշ մեդալներով։ 1948 թվականին Ղևոնդյանը զորացրվել է բանակից[1]։
1948-1949 թվականներին աշխատել է Արթիկ քաղաքի № 2 միջնակարգ դպրոցում, դասավանդել է ֆիզիկա և գծագրություն։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, արժանացել է ԽՍՀՄ լուսավորության, բարձրագույն դպրոցի և գիտական հիմնարկների աշխատողների արհմիության կենտկոմի պատվոգրերի[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1914 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հայաստանում ծնվածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ